Ոչ մի դեպքում դատարկ ձեռքով չի կարելի հյուր գնալ․ Ահա, թե ինչու

Իսկ դուք արդյո՞ք գնում եք օտար տուն՝ դատարկ ձեռքերով։ Պարզվում է, որ դա կտրականապես չի կարելի անել։ Անպայման պետք է ձեր կողմից ինչ-որ մի բան տանել, թեկուզ շատ փոքր։ Ահա թե ինչու․․․Որքան հաճախ եք հյուր գնում, այցելում երեխաներին/ծնողներին։ Դատարկ ձեռքերով եք գնում թե՞ տանում եք ինչ-որ բան։ Եվ խոսքը տոների կամ ծննդյան օրերի մասին չէ, երբ նվերը պարտադիր ատրիբուտ է։

Բոլորս էլ ունենք մի բան, ինչով կարող եք կիսվել։ Տվեք, ուրիշներին ուրախություն պարգևեք, նվերներ տարեք, թող այն լինի շատ փոքր, թեկուզ և ոչ նյութական։Հանդիպելով որևէ մեկին, նրան երջանկություն, ուրախություն և շատ ծիծաղ մաղթեք, բայց արեք դա լուռ։ Անխոս նվերը շատ հզոր ուժ ունի։

Երբ փոքր էի, ծնողներս սովորեցրել են ինձ, հիմա էլ ես եմ ասում երեխաներիս՝ չհոգնելով կրկնել․ երբեք պետք չէ գնալ որևէ մեկին տուն առանց նվերի։Դուք կարող եք մտածել․ ինչպե՞ս տամ ուրիշներին, եթե ինքս էլ կարիք ունեմ։Բայց դուք կարող եք ձեզ հետ 1 ծաղիկ տանել, շատ քիչ կոնֆետ կամ նույնիսկ ուղղակի հաճոյախոսութ-յուն։

Տալու որոշում կայացրեք, ուր էլ որ գնաք, ում էլ որ տեսնեք։ Որքան ավելի շատ եք տալիս, այդքան ավելի շատ եք ստանում։ Տվյալ օրենքը միշտ գործում է։Բնությունը մեզ ստեղծել է հարուստ լինելու համար, և բնությունն էլ ամեն կերպ աջակցում է մեզ։ Մենք ոչինչ չենք կորցնում, քանի որ մեր էությունն է՝ պոտենցիալն ու անվերջ հնարավորությունները։

Այժմ դուք հստակ գիտեք, որ չի կարելի հյուր գնալ դատարկ ձեռքերով։ Եթե նույնիսկ տալու ոչինչ չունեք, կարող եք գոտեպնդել տան տիրոջը բարի խոսքով կամ գործով։

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: