Մի շտապեք մեղադրել ինձ․․․Ինքնամեկուսացումը շատերիս համար լուրջ փորձություն էր։ Այն փոխեց մեր կյան-քը, մեզ այլ մարդ դարձրեց։ Ես արդեն կասկածում եմ, որ մարդիկ կկարողանան առաջվա պես ապրել։Մարտի 20-ին որդիս ու կինս գնացին գյուղ, որ մաքուր օդին շատ ժամանակ անցկացնեն, իսկ ես մնացի քաղաքում, քանի որ մեր ձեռնարկությունը չէր կարող անցնել հեռավար ռեժիմի։Ես սովորեցի միայնակ ապրել, ինքնուրույն կատարել ամբողջ տան գործը և պայքարել տխրության դեմ։
Մարդը սովորում է ամեն ինչին,և այս 2 ամսվա ընթացքում ամուրի տղամարդու կյանքը սկսեց դուր գալ ինձ։ Մի-այնությունը, որն ի սկզբանե տխրեցնում էր, իմ առաջ մեծ առավելություններ բացեց․
ինքս ինձ տրամադրված լինելով՝ ես կարող եմ ընտրել, թե ինչ ֆիլմ դիտեմ, ինչ ուտեմ, ինչ խմեմ;
պետք չէ որևէ մեկի հետ քննարկել վաղվա պլանները․ պարզապես վերցրու և արա, ինչ ուզում ես;
ի վերջո, կարելի է չթրաշվել մի քանի շաբաթ շարունակ։
Երբ կինս ու որդիս եկան, տանն անթերի մաքրություն տեսան։ Քիչ իրեր, իսկ փոշին էլ մաքրում է ռոբոտ-փոշե-կուլը։Նրանց վերադառնալուն պես՝ տանը նորից ամեն ինչ խառնվեց․ իրեր, խաղալիքներն, պայուսակներ ու տոպրակներ․․․ իսկական քաոս։Իսկ դասերը։ Երեկ որդուս հետ 2 ժամ մաթեմատիկա էի անում։
Ու՞ր է իմ անհոգ, միայնակ կյանքը։ Եթե անկեղծ, ես այնպիսի կարոտ զգացի․․․ ինքնամեկուսացումը կյանքիս լավագույն շրջանն է․․․Շատերը ինձ կմեղադրեն, կքննադատեն, բայց ես անկեղծ պատմեցի զգացողություննե-րիս մասին։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես վերադարձնեմ ամեն ինչ․․․
Նորից ստիպված եմ սովորել ապրել այսպես․․․ նրանց հետ միասին․․․