Մեքենայով կանգնած էի խաչմերուկում, երբ մի տղամարդ սկսեց թակել պատուհանս

Այդ առավոտը ոչ մի բանով չէր տարբերվում մյուսներից։ Ինչպես միշտ ես ու աղջիկս վաղ արթնացանք, պատ-րաստվեցինք։ Գրկեցի երեխայիս ու իջանք։ Աղջկան նստեցրի հետևի նստարանին և մենք ուղևորվեցինք դեպի մանկապարտեզ։Մոտ կես ժամվա ճանապարհ է։ Այդ ժամին շատ են խցանումները, դրա համար էլ շուտ ենք դուրս գալիս տնից, որ չուշանանք պարտեզից և աշխատանքից։

Մաշտոցի պողոտան և Աճառյան փողոցը …Հասա քաղաքի կենտրոն, միացավ կարմիր լույսը և ես արգելակեցի։ Մեքենայիս հետևում ավտոբուս կանգ առավ։ Վարորդը շարունակ ուժեղ ազդանշանում էր։ Ես չէի հասկանում, թե նրան ինչ էր պետք։ Ոչ մի կանոն չէի խախտում։ Հաջորդ լուսաֆորին կրկնվեց նույնը։

Ազդանշանն այնքան բարձր էր, որ կարծես մարմնովս դող անցներ։ Ես նյարդայնացա, երեխայիս էլ դա դուր չեկավ։Եվ նորից լուսաֆոր։ Տեսնում եմ, որ շատ արագ վազելով՝ մեքենայիս է մոտենում սև հանգնված մի երիտասարդ։ Ինձ թվաց, որ նա հիմա բացելու է դուռը և նստելու։ Երբ մոտենում էր՝ ձեռքը առաջ էր մեկնել։ Ես շատ վախեցա, անսպասելի էր։

—Ո՞վ է․․․ ի՞նչ է ուզում․․․

Բայց նա չդիպչեց իմ դռանը, այլ պարզապես ուղղեց կողային ծալված հայելին։ Դա հենց այն ավտոբուսի վա-րորդն էր։ 45 վայրկյանում նա հասցրեց ուղղել իմ հայելին և վազել, նստել ավտոբուսի մեջ, որ խցանում չառա-ջացնի։Ես երջանիկ ժպիտը դեմքիս՝ նրան ձեռքով արեցի, ի նշան շնորհակալության։

Այնքան հաճելի էր, որ անծանոթ մարդը չծուլացավ դուրս գալ իր տրանսպորտային միջոցից, որ օգնի ինձ։ Նստեով մեքենայի մեջ՝ ես լրիվ մոռացել էի փակած հայելու մասին, իսկ առջևում մեծ խաչմերուկ էր, առանց հայելու շատ վտանգավոր կլիներ։

Եթե դուք հիմա կարդում եք սա, շնորհակալ եմ, ձեզ նման մարդիկ շատ քիչ են։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: