Այն օրը, երբ ես նորապսակներին՝ որդուս և նրա կնոջը ճանապարհեցի ուրիշ քաղաք, հանկարծ գիտակցեցի, որ նա ընդմիշտ է գնացել և մենք այլևս երբեք միասին չենք լինի։Միայն այդ ժամանակ հասկացա, թե որքան էի կապված որդուս, չնայած նրան, որ երբեք չեմ եղել այն մայրերի թվում, ովքեր ամեն վայրկյան հետևում են երե-խաներին և իրենցից հեռու չեն թողնում։
Ասեմ ավելին, ինձ դժվար է օրինակելի մայր անվանելը։
Ինձ համար ամենակարևորը՝ որդուս երջանկությունն է։ Եվ եթե նա լավ աղջկա է գտել, ես միայն ուրախ եմ։Հի-մա ես հպարտությամբ կրում եմ սկեսուրի կոչումը։ Գիտեմ, որ մեր մասին շատ ծիծաղելի պատմություններ կան։ Իզուր չեն ասում, որ ամեն կատակի մեջ ճշմարտության բաժին էլ կա։
Երբ նայում եմ հարսիս, հիշում եմ ինձ՝ երիտասարդ ժամանակ։ Նույնքան միամիտ էի, նուրբ և հմայիչ։ Ինչու՞ ես պիտի նեղացնեմ նրան։ Չէ որ ինքս էլ նրա նման էի։Նա շատ լավ աղջիկ է, ով փորձում է գտնել կյանքի ուղին, իսկ կարևորն այն է, որ սիրում է որդուս։ Նա, ինչպես և բոլորը, ունի և պլյուսներ, և մինուսներ։
Երբ տեսնում եմ, որ տխուր է, դժվարություններ ունի, փորձում եմ հնարավորություններիս սահմաններում օգ-նել, աջակցել։ Սիրում եմ երկար զրուցել նրա հետ։ Երկուսս էլ ունենք նույն հոբբին․ սիրում ենք երգել։Երբ նրանք հետ եկան մեր քաղաք, իմ բնակարանը զիջեցի նրանց, իսկ ինքս գնացի գյուղ՝ մորս թողած տանը ապրելու։
Անկեղծ ասած, հոգնել եմ քաղաքի աղմուկից, բացի այդ, թող առանձին ապրեն։Հարգելի սկեսուրներ, ուշադիր նայեք ձեր հարսներին, այսպես կոչված դուստրերին։ Հավանաբար, նրանց մեջ կտեսնեք ձեզ և կկարողանաք ընդունել և սիրել ողջ սրտով։
Իսկ եթե նա ձեզ դուր չի գալիս,հնարավոր է,որ խնդիրը ձեր մեջ է։Գտեք հոգեկան հավասարակշռություն, հավա-տացեք, որ այդ դեպքում Դուք, Ձեր որդին և նրա ընտրյալը հիանալի ընտանիք կարող եք լինել։Հավատացեք, միայն այդպես։ Չէ որ այլ մարդիկ մեր արտացոլանքն են։
Ահա այսպես ես դարձա լավ սկեսուր։