Ամեն ինչ անում եմ, որ որդուս աչքերը բացվի, բայց հարսս ամեն ինչ իմ դեմ է շուռ տալիս․ Կարծես ոչինչ չի նկատում

Չգիտեմ, որդիս կույր է թե հիմար․․․ Կինն արդեն մի ամիս է ուրիշի հետ սիրավեպ ունի, իսկ նա չի նկատում։ Բը-նական է, որդիս աշխատում է, հոգնում, ուշ ժամի գալիս տուն, բայց ես տանն եմ, տեսնում եմ ամեն ինչ։ Արդեն 1 ամիս հետևում եմ նույն տեսարանին․ հարսիս տուն են բերում արծաթագույն մեքենայով։ Ես նույնիսկ վիճել եմ հետը, բայց ապարդյուն։ Իսկ վերջերս նա ընդհանրապես անցավ բոլոր սահմանները։

Հարսիս բերեցին նույն արծաթագուն մեքենայով, բայց այդ անամոթը չէր շտապում իջնել։ Երևի 5 րոպե անցավ, նոր միայն դուրս եկավ մեքենայից։ Երբ եկավ տուն, ես հայտնեցի նրան իմ կարծիքը, որ հարիր չէ ամուսնացած կնոջը ուրիշի մեքենայի մեջ նստելը։ Ի պատասխան՝ հարսս հարձակվեց ինձ վրա, սկսեց գոռալ ու ասեց, որ քի-թս չխոթեմ իր անձնականի մեջ, իսկ մեքենայի մեջ իրենք իբր աշխատանքային հարցերն էին քննարկում։

Այսինքն, ամբողջ աշխատանքային օրը բավական չէ, պիտի մեքենայի մեջ նստեն շենքի դիմաց ու քննարկեն․․․ Իսկ ինձ թվում է, որ այնտեղ ուրիշ բաներ էին կատարվում․․․Երեկոյան եկավ որդիս, ու դեռ դռնից առաջ չեկած՝ սկսեց բարկանալ ինձ վրա։ Ես նեղացրել էի նրա թանկագին կնոջը, ով՝ տխուր լինելով, հրաժարվեց ընթրել։ Ես ակնարկեցի, որ նրա կնոջ վարքի մասին արդեն հարևաններն են սկսել խոսել։

Իմ հիմար որդին վստահում է կնոջը։ Նա ասաց, որ ես պիտի հարգեմ իր ընտրությունն ու իր կարծիքը։ Նա ստի-պեց, որ հարսիցս ներողություն խնդրեմ։Ընկերուհիներիս հետ քննարկեցինք տեղի ունեցածը։ Նրանք ինձ հետ համամիտ են․ ոչ մի գործընկեր մի ամիս շարունակ հենց այնպես տուն չի տանի որևէ մեկին։ Հարևանուհիս խորհուրդ տվեց ամեն ինչ պատմել որդուս, բացել աչքերը, բայց ես մտավախություն ունեմ, որ նրանք կարող են վիճել ու հաշտվել, իսկ ես կկորցնեմ որդուս։

Չէի ցանկանա խզել կապը միակ երեխայիս հետ․․․Ի՞նչ անեմ․․․ իսկ եթե ճիշտը պատմելն է․․․ թե չխառնվեմ ինձ չվերաբերվող գործերին։ Հարսիս անամոթությունն ինձ հանգիստ չի տալիս, բայց որդուս էլ խղճում եմ․․․

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: