Ոչ ոք ձեզ չի սիրի, ինչպես ձեր մայրը։ Միայն նա է ընդունակ այդպիսի խորը զգացմունքների։ Նման կապ առա-ջանում է մոր և երեխայի միջև դեռ հղիության շրջանում։ Մոր սերն անսահման ու անվերջ է։Երբ փոքրիկ կյան-քը ծնվում կնոջ մեջ, նա արդեն սկսում սեր տածել, որը երբեք չի անհետանում։ Դեռ փոքրիկին չտեսած՝ մայրն արդեն ունենում է այդ աննկարագրելի զգացմունքը։
Մայրերը զոհաբերում են կարիերան, ազատությունը, երազանքները, իսկ փոխարենը ոչինչ չեն պահանջում։ Չէ որ դա այնքան հեշտ է անել հանուն երեխայի։Մոր սերը չի պահանջում ոչ մի արժանիքներ։ Մայրը միշտ մեզ հետ է, երբ դա անհրաժեշտ է մեզ։
Մայրերը աջակցում են մեզ, եթե նույնիսկ սարսափելի արարք ենք գործել։ Նրանք պատրաստ են կանգնել մեր կողքին և օգնություն առաջարկել ցանկացած իրավիճակում։ Հենց մայրերն են երեխաներին հաջողակ մարդ դարձնում։Մայրը միշտ կօգնի, խորհուրդ կտա կամ ուղղակի լուռ կկանգնի մեր կողքին։ Նրան ոչինչ պետք չէ փոխարենը, նա չի սպասում շնորհակալական խոսքերի։Մի օր ինձ ասացին․
—Դու կիմանաս, թե ինչ է իրական սերը, միայն այն ժամանակ, երբ մայր դառնաս։
Եվ այդ մարդն իրավացի էր։Երբ մեր երեխայի մոտ լինում են անհաջողություններ, նա հիվանդանում կամ ան-հանգիստ է լինում, մենք զգում ենք այնպիսի ցավ, որը նախկինում երբեք չէինք զգացել։ Չէ որ մենք ուզում ենք պաշտպանել նրան ամեն վատ բանից։
Մայրերն ուղղակի ուզում են, որ երեխաները լինեն երջանիկ։ Իսկ փոխարենը պետք է միայն մի բան․ ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐ։
Մի վիճեք մայրերի հետ, մի բարկացրեք նրանց, հաճախ զանգեք ու այցելեք, օգնեք։