Երբ Թամարային դուրս գրեցին ծննդատնից, բոլորն ուրախանում էին։ Բայց ամեն ինչ փոխվեց հաջորդ օրը․ երջանկությունը փոխարինվեց սուգով․․․ Նորաթուխ հայրիկը՝ Թամարայի ամուսինը, դժբախտաբար հեռացավ կյանքից։ Շինարարությամբ էր զբաղվում, դժբախտ դեպքը խլեց նրա կյանքը․․․Թամարան մնաց միայնակ՝ զույգ երեխաների հետ։ Տանը նրա հետ մի քանի օր մնացին սկեսուրն ու ամուսնու քույրը, 2 շաբաթ օգնում էին, ինչով կարողանում էին, իսկ հետո ամեն մեկը վերադարձավ իր քաղաք, իր ընտանիք։
Թամարան մեծացել էր մանկատանը, ոչ մի հարազատ չուներ։ Երկու երեխաների հետ այնքան էլ հեշտ չէր, բա-ցի այդ գումար էլ չկար։ Աղջիկը շատ էր հոգնում, կենցաղային ու ֆինանսական շատ խնդիրներ կային։Ձմեռ էր, իսկ երիտասարդ մայրիկը նույնիսկ տունը նորմալ տաքացնել չէր կարող, իսկ փոքրիկները մրսում էին։ Այդ ժա-մանակ Թամարան կայացրեց ամենածանր, բայց անխուսափելի որոշումներից մեկը։
2 ամսական երեխաներին աղջիկը տարավ մանկատուն, սակայն տնօրենի սենյակում հարյուր անգամ երդում տվեց, որ գալու է նրանց հետևից, չի հրաժարվում իր հարազատ փոքրիկներից։ Տնօրենը միայն քմծիծաղով նա-յում էր նրան, քանի որ հազար անգամ էր նման բան լսել մայրերից, ում հետագայում այլևս չէր տեսել։
Բայց Թամարան նրանցից մեկը չէ։Հենց նույն օրը աղջիկը անցավ աշխատանք փնտրելուն։ Ինչ գործ լինում էր, նա անում էր, միայն թե շուտ գումար հավաքի։Գրեթե չէր քնում, ավլում էր բակերը, կարում էր, ռեստորանում ամաններ էր լվանում․․․ Բնականաբար, չէր մոռանում երեխաների մասին։ Հաճախ գնում էր մանկատուն․ փոք-րիկները ճանաչում էին մորը և բաժանվելն ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր դառնում։
Շուտով ռեստորանի տնօրենը նկատեց նրան, հասկացավ, որ նման պարտաճանաչ, պատասխանատու ու գոր-ծին նվիրված մարդիկ շատ քիչ են։ Ընդունեց նրան՝ որպես մենեջեր աշխատելու, հարմար գրաֆիկ ու լավ աշ-խատավարձ առաջարկեց։
Թամարան հասկացավ, որ կյանքի սև ու ծանր փուլը կարելի է համարել հաղթահարված։Փոքրիկներն իրենց 1-ամյակը նշեցին մաքուր ու տաք տանը՝ մոր, տատիկի ու հորաքրոջ հետ։Իսկ Թամարայով բոլորը հպարտանում էին․ նման դժբախտությունից հետո նա կարողացել էր ոտքի կանգնել և նոր կյանք սկսել։