Ծանոթներիցս մեկը ինձ ասաց, որ փոխեմ կյանքս այս ձևով․․․Հավաստացնում եմ, որ արդյունքը անգնահատելի է

Ես շատ տաքարյուն եմ։ Կին չեմ, Կալաշնիկովի ավոտմատ եմ, որը խոսքերով կարող է ոչնչացնել ցանկացած մարդու։ Ես չէի կարողանում սպասել։ Չէի կարողանում համբերել։ Ամենալարված պահին ինձ չէր հաջողվում հանգստանալ, շունչ քաշել, չէր ստացվում ինձ մտածելու ժամանակ տալ։

Ես մշտապես լարված էի։ Միշտ։ Էմոցիաների տեղատարափից խզում էի բազմամյա կապեր։ Ջնջում էի հեռա-խոսահամարներ։ Սև ցուցակ գցում տասնյակ մարդկանց։ Հավաքում էի իրերս ու արագ հեռանում՝ առանց հետ նայելու։ Ոչ մի անգամ հետ չեմ նայել։Բայց ինձ մի օր անգին խորհուրդ տվեցին։ Խորհուրդ, որը մեկընդմիշտ փո-խեց իմ կյանքը։

—Հաղթում է նա, ով կարողանում է սպասել,-ասաց ինձ համար շատ կարևոր մարդկանցից մեկը։ Եվ ես սկսեցի սովորել սպասել։

Ջանքեր գործադրելով՝ ես ստիպում էի ինձ արգելակել ու սպասել, էմոցիաների ձիերը սանձելու փոխարեն։ Բայց ինչի՞ն սպասել։ Ոչ մի բանին։ Սպասել, որ անցնի 1 ժամ ։ 1 ժամ, որի ընթացքում կարող էիք ասել ամենաչար, ա-մենաքայքայող խոսքերը։ Սպասել, մինչ կհանգի էմոցիաների կրակը, և հնարավոր կլինի հանգիստ խոսել՝ ա-ռանց բարկությունը մի կերպ խեղդելու։

Չտանջել ձեզ սպասելու ընթացքում։ Չթունավորել հոգին, այլ ուղղակի սպասել 1 ժամ։ Ֆիլմ դիտել, գիրք կար-դալ, հեռախոսով խոսել։Ընդամենը 1 ժամ։ Բայց եթե հանգիստ սպասեք, 100 իրավիճակներից 99-ը լիովին այլ կթվան։ Իսկ այն 1 իրավիճակից, որը նույնն է մնացել, կարող եք հեռանալ արժանապատիվ ձևով, այսինքն՝ հանգիստ, բարին կամենալով և ընդմիշտ։

Ինչի համար եմ ասում սա․ էմոցիաների ազդեցության տակ ընկնելով՝ մենք անում ենք այն, ինչի համար հետո զղջում ենք։ Վատություն ենք անում և մեզ, և մեր մտերիմներին։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: