Այգում նստարանին մի երիտասարդ կին էր նստած, արտասվում էր։ Նրան տարեց կին մոտեցավ և հարցրեց․
-Ինչու՞ եք արտասվում։ Ձեզ հետ ի՞նչ-որ բան է եղել։
-Ամուսինս ինձ չի սիրում,— մի կերպ պատասխանեց աղջիկը և սկսեց սրբել աչքերը։
—Իսկ ինչի՞ց եք նման բան որոշել,-զարմացած հարցրեց տարեց կինը։
-Նա ինձ երբեք չի ասել այդ մասին, երբեք նրանից չեմ լսել «Ես քեզ սիրում եմ»՝ այդքան երկար սպասված արտահայտությունը։
Տարեց կինը մի պահ լռեց, հետո հարցրեց․
-Իսկ նա ինչպե՞ս է վերաբերվում քեզ։
Աղջիկը մտածեց ու ասաց․
—Դե, նա օրվա ընթացքում զանգում է, հարցնում, թե ինչպես են գործերս, երեկոյան դիմավորում է ինձ, եթե շատ հոգնած եմ լինում, օգնում է տան գործերում։ Մենք միասին ենք գնում խանութ, եթե շատ առևտուր պիտի անեմ։ Մենք լավ ու բարի հարաբերություններ ունենք, բայց միևնույնն է, նա ինձ չի սիրում։
Տատիկը մտածեց և հանկարծ սկսեց արտասվել։
—Ձեզ ի՞նչ եղավ։ Ես ձեզ նեղացրի՞․․․— վախեցած հարցրեց աղջիկը։
-Իմ ամուսինն ամբողջ կյանքում վստահեցնում էր, որ սիրում է ինձ, սակայն երբեք չէր օգնում ինձ, չէր անհան-հգստանում ինձ համար, մենք երբեք չենք ունեցել ընտանեկան ջերմություն, ինչպես ձեզ մոտ է։ Նա ինձ ասում էր, որ իր կյանքի միակ սերն եմ, սակայն գիշերները ինչ-որ տեղ էր գնում։ Դու երջանիկ ես, դու ունես այն ամենը, ինչի մասին ես երազել եմ ամբողջ կյանքում։
Տատիկը վեր կացավ և գնաց իր ճանապարհով, իսկ աղջիկը մաքրեց արցունքները և սկսեց խորհել տատիկի ասածների մասին։
Հ․Գ․ բայց չէ որ այդպես էլ կա, անկեղծ զգացմունքներն արտահայտելու համար վեհ խոսքեր պետք չեն․․․