Սա տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մենք ապրում ենք 3 հոգով․ ես, ամուսինս ու մեր 3 տարեկան աղջիկը՝ Մարիան։ Շատ խելոք երեխա է, բայց ունի մի սկզբունք․ քնում է միայն մեզ հետ, եթե նույնիսկ քնած վիճակում եմ տեղափոխում նրան առանձին մահճակալ, միևնույնն է, 5 րոպեից արթնանում ու գալիս է։
Այդ օրը սովորականի պես պառկեցինք քնելու։ Հեքիաթ կարդացինք, համբուրեցինք երեխային և անջատեցինք լույսերը։ Հանկարծ գիշերվա կեսին արթնանում է ամուսինս և հարցնում, թե ուր է Մարիան։ Չէ որ քնած էր մեր մեջտեղում, իսկ հիմա տեղը դատարկ է։ Ես վստահ հիշում էի,որ չեմ տեղափոխել մանկական անկողնու մեջ, հի-շում էի, որ այդպես էլ քնել է մեզ մոտ։
Բնականաբար, խուճապի մատնվեցինք։ Միացրեցինք բոլոր լույսերը, սկսեցինք վազվզել տնով մեկ, փնտրել ե-րեխային։ Լոգասենյակում, խոհանոցում, մյուս դատարկ ննջասենյակում․․․ չկար ոչ մի տեղ։ Ստուգեցինք մուտ-քի դուռը, փակ էր։ Բայց ու՞ր կարող էր անհետանալ Մարիան, եթե նույնիսկ տան դուռը փակ է։ Ձեռքերս վախից դողում էին, ամուսնուս առաջարկեցի ոստիկանություն զանգել։ Բայց այդ պահին նրա հայացքն ընկավ մահճա-կալի վրա, ավելի ճիշտ՝ ծածկոցի, որը տարօրինակ ձև էր կախվել։
Մոտեցանք ու վերջապես գտանք մեր փոքրիկին։ Պարզվեց, որ գիշերը Մարիանանհասկանալի կերպով մտել էր վերմակի երեսի անցքի մեջ և ընկել մահճակալից, բայց մնացել էր կախված վիճակում։ Աղջիկս հանգիստ պառ-կած էր դրա մեջ, որը գամակի էր նման, և անուշ քնած էր։ Իսկ միացրած լույսերն ու մեր ձայները նրան բոլորո-վին չէին խանգարում։
Ահա ասյպիսի կատակ խաղաց մեր գլխին ընդամենը 3 տարեկան երեխան։ Բայց ես ու ամուսինս դեռ 1 ժամ ուշքի չէինք գալիս։