Ախտանիշեր, որոնք երբեք չի կարելի անտեսել․․․

Երիկամները մարդու կարևորագույն օրգաններից մեկն են։ Երիկամների գլխավոր ֆունկցիան է՝ օրգանիզմից ավելորդ հեղուկը և վնասակար մնացորդները դուրս բերելը։ Մարդու կյանքի համար չափազանց կարևոր է ու-շադրություն դարձնել երիկամների հետ կապված առողջական խնդիրներին։Ահա թե որոնք են երիկմաների հի-վանդությունների մասին վկայող առավել տարածված նշանները։

Մեջքի ցավ

Առաջին հերթին պիտի իմանաք, որ երիկամների և մեջքի ցավը միմյանցից տարբերելը դժվար է, սակայն երի-կամների ցավը, որպես կանոն, ավելի խորն է և զգացվում է մի քիչ բարձր հատվածում՝ կողերին մոտ, մինչդեռ մեջքի մկանային ցավերը, որոնք կապված են տրավմաների հետ, ավելի ցածր հատվածում են լինում։ Երիկամ-ների ցավի պատճառ կարող են լինել ինֆեկցիաներն ու քարերի առկայությունը։ Այնուամենայնիվ, կան երիկա-մային ցավերի բազմաթիվ այլ պատճառներ։Եթե գիշերը հաճախ եք արթնանում՝ պետքարան գնալու համար, զգում եք դիսկոմֆորտ

Մաշկի ցան/քոր

Երիկամները հեռացնում են արյան մեջ եղած վնասակար մնացորդները։ Երբ երիկամները սխալ են աշխատում, արյան մեջ մնացորդների կուտակումները կարող են ուժեղ քոր առաջացնել։

Այտուցվածություն

Վատ գործող երիկամները չեն կարող օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, որը կուտակվում է ոտքերում, ձեռքերում, դեմքի մեջ։

Հոգնածություն

Առողջ երիկամներն արտադրում եմ հատուկ հորմոն, որը թթվածին է մատակարարում արյան բջիջներին։ Եթե երիկամները պատշաճ չեն գործում, դրանք հորմոն չեն արտադրում։ Ի դեպ, սա կարող է դառնալ սակավարյունության պատճառ։

Պարզ խորհուրդներ՝ երիկամների առողջությունը պահպանելու համար․

1․ շատ հեղուկ օգտագործեք
2․ առողջ սնվեք
3․ հետևեք արյան ճնշմանը
4․ զերծ մնացեք ծխախոտից և ալկոհոլից։

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: