Առաջարկում ենք փորձել 5 ամենաարդյունավետ, բնական միջոցները՝ փսորիազի ախտանիշները նվազեցնելու համար։Փսորիազը բավականին տարածված հիվանդություն է,որին բնոօորշ է մաշկի տարբեր հատվածների գր-գռումն ու թեփոտումը։ Փսորիազով հիվանդները իրենց անինքնավստահ են զգում, ինչն էլ բավականին բար-դացնում է նրանց փոխհարաբերությունները մարդկանց հետ և վատացնում է կյանքի որակը։
Ամենից հաճախ փսորիազն ախտահարում է արմունկները, ծնկները, գլխամաշկը, ձեռքերը, ոտքերն ու կրունկ-ները։ Հիվանդությունը հանդիպում է ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց մոտ, հիմնականում 30-40 տարեկանում։
Մինչ օրս հայտնի չէ փսորիազի առաջացման կոնկրետ պատճառը, սակայն հաստատված է, որ ալկոհոլի օգտա-գործումը, հոգեկան հավասարակշռության խանգարումը, օրինակ դեպրեսիաներն ու սթրեսը, կարող են հան-գեցնել փսորիազի խորացման կամ դրա ի հայտ գալուն։
Փսորիաի բուժման համար օգտագորվում են տարբեր քսուքները, սակայն այսօր առաջարկում ենք փորձել բնական միջոցներ։
հալվե (ալոէ)․ բույսի մաքուր տերևը կտրեք և հանեք փափուկ միջուկը։ Քսեք ախտահարված հատվածում, փաթաթեք սննդային տոպրակով և թողեք 15 րոխե։ Դրանից հետո լվացեք հալվեի մնացորդները։ Կրկնեք պրոցեդուրան օրական 3-4 անգամ։
կռատուկ և խատուտիկ․ յուրաքանչյուրից մեկական գդալ վերցրեք և եռման ջուր լցրեք, թրմեք 15 րոպե։ Հեղուկով լվացեք ախտահարված հատվածները։
կռատուկի թուրմ․ կռատուկի 2 մաքրած արմատի վրա ավելացրեք 2լ եռման ջուր և թրմեք 2 օր։ Կարող եք պահել սառնարանում և ընդունել օրական 1 բաժակ՝ առավոտյան դատարկ ստամոքսին։
խնձորի քացախ․ շատ պարզ միջոց։ Պետք է միայն խառնել հավասար քանակությամբ խնձորի քացախ ու ջուր։
բանանի կեղև․ ախտահարված մաշկը շփեք բանանի կեղևի ներսի կողմով։ Դա, իհարկե, չի բուժի փսորիազը, սակայն զգալիորեն կլավացնի վիճակը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկա-տվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առող-ջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։