Մի կին կար, ամենահավատացյալ մարդկանցից մեկն էր, ուներ ընտանիք, բայց ապրում էին ծայրահեղ աղքա-տության մեջ։ Մի օր էլ, երբ կինը բացարձակապես չուներ գումար, նույնիսկ մի հաց չէր կարող գնել երեխաների համար, զանգահարեց ռադիոկայան և Աստծուն ուղղված հաղորդագրություն թողեց՝ օգնություն խնդրելով։ Ռա-դիոյի աշխատակիցները ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, սակայն ունկնդիրներից մեկին նրա խոս-քերը դուր չեկան։
Նա աթեիստ էր, և որոշեց ինքն իրեն հաճույք պատճառել՝ ծաղրելով հավատացյալ անծանոթուհուն։ Տղամարդն իմացավ նրա հասցեն, հրահանգեց քարտուղարուհուն գնել մի քանի տոպրակ սնունդ։ Աղջիկը վերադարձավ՝ բերելով մսի, պանրի և քաղցրավենիքի լավագույն տեսակները։ Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տնօրենը կարգադրեց․ տանել մթերքը նշված հասցեով և եթե կինը հարցնի, թե ով է ուղարկել սնունդը, ասել, որ սատանայի կողմից է։
Երբ քարտուղարուհին տվեց մթերքը հավատացյալ կնոջը, վերջինս այնքան երախտապարտ էր, որ սկսեց արտասվել։ Նա անդադար շնորհակալություն էր հայտնում աղջկան և օրհնում նրան։ Սակայն քարտուղարուհին հրաժեշտ տալուց առաջ հարցրեց․
—Իսկ մի՞թե դուք չեք ուզում իմանալ, թե ում կողմից է օգնությունը։
Ինչին հավատացյալ կինը պատասխանեց․
—Ոչ։ Դա բացարձակապես կարևոր չէ, որովեհտև երբ Աստված է հրամայում, նույնիսկ սատանան է ենթարկ-վում։