Ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում գրեթե բոլոր մարդիկ անմիջապես արթնանալուց հետո սուրճ են խմում։ Եվ մենք բոլորս էլ սիրում ենք արևոտ օրերը, երբ կարլեի է նստել պատշգամբում և վայելել անուշաբույր ըմպելիքը։Իսկապես սուրճն օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել դատարկ ստամոքսին, հատկապես առավոտյան։
Առաջին հերթին, պետք է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմելով՝ դուք ավելացնում եք մար-սողական տրակտի ներսում աղաթթուների քանակը։ Դա նշանակում է, որ եթե գաստրիտ ունեք, հավանաբար, կհիշեք դրա մասին։ Աղաթթուն վատ է ազդում ստամոքսի վրա։
Օրինակ, եթե ծանրամարս որևէ մի բան ուտեք, կարող են առաջանալ մարսողական խնդիրներ, քանի որ աղա-թթուն դառնում է սպիտակուցների բարդ մարսելու պատճառ։ Իսկ եթե սպիտակուցը լիարժեք չի մարսվում, ի հայտ են գալիս մարսողական այլ խնդիրներ․ որովայնի փքվածություն, աղիների բորբոքում։
Ահա թե ինչու են փորձագետները զգուշացնում և հորդորում՝ դատարկ ստմոքսին սուրճ չխմել։Կա ևս մի պատ-ճառ․ սուրճը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին շատ ժամանակ է անհրաժեշտ, որ հավա-սարակշռեցնի այն մեր նորմալ վիճակի հետ։ Կորտիզոլը՝ հորմոն է, որը կարգավորում է մեր կենսաբանական ժամացույցը և արթուն մնալու ունակությունը։
Ինչպես տեսնում եք, արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սովորությունը բավականին վտանգավոր է։ Այնպես որ ցանկալի է նախաճաշել՝ նախքան սուրճը խմելը։ Իսկ եթե նախաճաշել չեք կարողանում, այդ դեպ-քում սուրճին կաթ ավելացրեք, դա կնվազեցնի ըմպելիքի վնասակար ազդեցությունը օրգանզմի վրա։