Մի բան, որը չի կարելի հարցնել ոչ մի կնոջից․․․Տեքստ, որը հաշված րոպեների ընթացքում տարածվել է ողջ համացանցում

Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է տպավորիչ գրառում՝ ամենաանտակտ հարցի մասին, որը հաճախ են տալիս կանանց։ Գրառումը հաշված ժամերի ընթացքում տարածվել է ողջ համացանցում։Ահա մի կին է, 30 տարեկան, երեխաներ չունի

-Ի՞նչ ես սպասում, ու՞մ ես սպասում,-հարցնում են հարազատներն ու մտերիմները,- ժամանակն անցնում է։ Նայիր տես, ուշ չլինի․․․

Նա ինչ-որ որ բան է պատասխանում՝ կամաց ու անհասկանալի․

-Կմտածեմ․․․ դեռ պատրաստ չենք։

Իսկ միայնակ մնալով՝ սկսում է արտասվել։Որովհետև արդեն 4 անգամ հղի է եղել ու կորցրել է երեխային։ Ո-րովհետև արդեն 5-րդ տարին է, ինչ ամուսնու հետ երազում են երեխայի մասին։ Որովհետև ամուսինն արդեն ունի երեխաներ առաջին կնոջից, և այլևս չի ուզում։ Որովհետև միայն արհեստական բեղմնավորում կլինի անել, իսկ գումար չունեն։

Որովհետև ամուսինն անպտուղ է, բայց համաձայն չէ դոնորի ծառայության։ Որովհետև ընկերուհին արդեն եր-րորդ երեխային է ունենում, իսկ ինքը դեռ մեկին էլ չի կարողանում։ Որովհետև աշխատավայրում երեկ արդեն երրորդ կոլեգային ճանապարհեցին դեկրետ։ Որովհետև նա դեռ չի հասցրել հանդիպել այն մեկին, ում կցանկա-նար տեսներ իր երեխայի հոր կարգավիճակում։Ահա մի ուրիշ կին, 34 տարեկան է, 5 երեխա ունի

-Էլի՞․․․ Որտե՞ղ ես այդքանին պահելու, — զարմանում է հարևանուհին։

-Ռեկորդներ ես սահմանում,-ծիծաղում է ընկերուհին։

-Ձեր ֆուտբոլային թիմն եք ուզում ստեղծե՞լ,-կատակում են անցորդները։

Կինն ինչ-որ բան է պատասխանում՝ կիսակատակ, բայց հետո տխրում է, գուցե արտասվում։

Որովհետև նա հղի է վեցերորդ երեխայով և հասկանում է, որ ծաղրանքների պակաս շուտով չի զգա։ Որովհետև մանկուց երազել է մեծ ընտանիքի մասին և չի հասկանում, թե ինչու է շրջապատին այդքան հուզում իր կարգա-վիճակը։ Որովհետև հանուն երեխաների նա զոհաբերել է իր կարիերան։ Որովհետև շատերը կասկածում են, որ նա երեխաներ է ունենում հանուն նյութական շահի։ Որովեհտև հոգնածությունից գանգատվելու իրավունք չու-նի, քանի որ ի պատասխան դրան կասեն․ — Պետք չէր այդքան երեխա ունենալ։ Որովհետև ինքն էլ լիովին վս-տահ չէ, որ լավ մայր է և երեխաներին բավարար ժամանակ է հատկացնում։ Որովհետև արդեն 7-8 տարի չի գնացել երեկույթների՝ գտնվելով հղիություն-ծննդաբերություն-կերակրում պարփակված շղթայի մեջ։ Որովհետև ամուսինը պահանջում է ևս մի երեխա ունենալ, իսկ նա էլ ուժ չունի։

Ահա ևս մի կին, 40 տարեկան, մի երեխա ունի

-Իսկ ե՞րբ եք երկրորդին ունենալու,- հարցնում է մայրը։

-Բա տենց ո՞նց կլինի, — զարմանում է ընկերուհին։

-Երևի էլ չի ստացվու՞մ, — հետաքրքրվում է հարևանուհին։

Նա կպատասխանի, որ իրենց մի երեխան էլ է բավական, բայց հետո թաքուն կարտասվի։Որովհետև այդ մի հղ-իությունը հրաշքով է եղել։ Որովհետև երեխան վաղուց է երազում քույր կամ եղբայր ունենալու մասին։ Որովհե-տև առաջին ծննդաբերության ժամանակ նա զրկվեց երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից։

Որովհետև երեխան հիպերակտիվ է, և նա չի դիմանա երկորրդին։ Որովհետև նա ամուսնալուծվել է, էլ ումի՞ց երկրորդ երեխա ունենա։ Որովհետև հիասթափվել է մայրությունից, սակայն ամաչում է խոստովանել՝ նույնիսկ ինքն իրեն։ Որովհետև ընտանիքը մի կերպ է գոյատևում փոքր աշխատավարձով։

Նմանատիպ կանյաք շատ շատ են։ Նրանք մեր հարևանուհիներն են, ընկերուհիները, կոլեգաները․․․ Նրանց պետք չէ ոչ մեր ուշադրությունը, ոչ էլ խորհուրդը, մինչև որ ինքները չխնդրեն։

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: