Սխտորը, ինչպես և սոխը, գարնանը սկսում է ծլել և կանաչ ծիլեր բաց թողել։ Շատերը աղբն են գցում ծլած բան-ջարեղենը՝ համարելով,որ այն կորցրել է իր օգտակարությունը և համային հատկությունները։ Իրականում, նման կերպ վարվելով՝ աններելի սխալ եք թույլ տալիս։
Ինչի համար ուտել ծլած սխտոր
ծլելու ընթացքում սխտորի մեջ ի հայտ են գալիս նոր ֆերմենտներ՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ հզոր ազդեցությամբ։ Ավելին, կանաչ ծիլերի համն ավելի սուր է և արտահայտված։Օգտակար է օրական 1 պճեղ սխ-տոր ուտելը, եթե իմունիտետը թույլ է, դիմացկուն չեք մրսածության և վիրուսային հիվանդությունների հանդեպ։
Սխտորից պատրաստում են բազմաթիվ թուրմեր՝ անոթները մաքրելու և սրտի աշխատանքը կարգավորելու համար։Իսկ ահա ծլած սխտորը նման դեպքերում պետք չէ թրջել, թրմել, պարզապես վերցրեք և կերեք։Նման սխտորը ժոողվրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ինսուլտի և թրոմբների առաջացումը կանխարգելելու համար։
Ծլած սխտորը կօգնի թունավորման ժամանակ, կդադարեցնի փորլուծությունը։Կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը, մաքրում է օրգանիզմը կանցերոգեններից։Ծլած սխտորի հակաօքսիդանտները կարող են կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը։
Ինչպես օգտագործել ծլած սխտորը
տնական սխտորն ավելի օգտակար է, քան խանութից գնածը; զգույշ եղեք, սուպերմարկետներում հաճախ են վաճառում կասկածելի որակի չինական արտադրության բանջարեղեն;
օգտագործելուց առաջ մեջտեղից կտրեք սխտորի պճեղը և համոզվեք, որ այն ունի հագեցած գույն, չի սևացել և չի սկսել փչանալ;
ավելացրեք սխտորը սիրելի ուտեստներին՝ առանց ջերմային մշակման ենթարկելու։ Հաշվի առեք, որ ծլած սխտորի համն ավելի սուր է, չչարաշահեք դրա քանակը։
Եղեք առողջ