Այս վատ սովորությունը կարող է քաղցկեղի, դիաբետի, ճարպակալման և սրտի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ

Անհապաղ հրաժարվեք այդ սովորությունից, այն ձեզ միայն վնասում է և կործանում։Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրական հոսանքի և մոմեր են օգտագործել, երբ մութն ընկել է։ Մեծամասնությունը ոչ մի զբաղմունք չունեին, հետևաբար արևի մայր մտնելուց հետո անմիջապես պառկում էին քնելու։

Շուտ քնելու սովորությունը ժամանակի հետ անհետացավ․ իսկ պատճառն էր հեռախոսների, համակարգիչների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը։Իրականում, քնելու պառկելը, երբ արդեն մութ է, առողջ սո-վորություն է։ Էլեկտրոնային սարքերի մշտական օգտագործումը առաջացնում է նյարդային համակարգի խան-գարումներ և այլ առողջական խնդիրներ։

Օրական քանի՞ ժամ ենք անցկացնում համակարգչի, հեռուստացույցի առաջ։Հետազոտությունները ցույց են տվել, որ գիշերվա ժամերին արհեստական լույսի ազդեցությունը կանխարգելում է մելատոնինի արտադրումը։ Մելատոնինը հիմնական հորմոնն է, որը վերահսկում է քնի ցիկլը։

Բնական մթությունը խթանում է այդ հորմոնը, և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասումից։Այլ կերպ ասած՝ մեր մարմինն ունի մութ գիշերվա կարիք, որ կարողանա մելատոնին արտադրել։Առանց այն էլ մենք ավե-լի հակված ենք քաղցկեղի զարգացման, դիաբետի, ճարպակալման, սրտի հիվանդությունների, նյութափոխա-կան խնդիրների առաջացման և իմունիտետի թուլացման։ Մելատոնինի բավարար քանակը լավացնում է իմու-նային համակարգը՝ ստեղծելով հզոր հակաօքսիդանտներ, որոնք արգելակում են ծերացման գործընթացը։

Եթե դուք կամ ձեր երեխան հաճախ եք հիվանդանում, պարզապես շուտ պառկեք քնելու, առանց որևէ սարքե-րի, շուտով կնկատեք, որ ավելի դիմացկուն եք դարձել և կմոռանաք մրսածության մասին։Կա բջջային հեռախո-սի կամ համակարգչի՝ քնելուց առաջ հաճախ օգտագործման ևս մի վատ հետևանք․ տեսողության հետ կապ-ված խնդիրներ։ Այդ սարքերի արհեստական լույսը, հատկապես գիշերվա ժամերին, կարող է առաջացնել լուրջ տեսողական խնդիրներ։

Եթե ցանկանում եք մնալ առողջ, պահպանել տեսողությունը և կանխարգելել լուրջ հիվանդությունների առաջա-ցումը, սկսեք լիարժեք քնել օրվա մութ ժամերին և նվազագույնի հասցրեք էլեկտրոնային սարքերի օգտագոր-ծումը քնելուց առաջ։

Եղեք առողջ

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: