Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի բառով.
- Ստախոսություն,
- Անպատասխանատվություն,
- Նախկինների հետ ջերմ հարաբերություններ,
- Նախկինի շարունակականություն,
- Օրենքից վեր լինելու զգացողություն,
Արցախի առավել անջատում Երևանից,
Ժողովրդի վրա թքած ունենալու հանդգնություն և անարգանք այսօրվա տնտեսական դժվարություններ կրողների նկատմամբ,
Առողջապահական ծայրահեղ անգրագիտություն,
Ընդհանուր կառավարման կանոնների ծայրահեղ անգրագիտություն…
Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են, բայց դեռ չգիտեն այդ մասին և վայելում են ժողովրդին ծաղրելու իրենց վերջին բերկրանքը»:
(Visited 7 times, 1 visits today)