Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարդը գազանից տարբերվումա նրանով, որ ունի բանականություն, որ կարողանումա կարծիք արտահայտի(հիմնավորված) ունենա սեփական դիրքորոշում այս կամ այն խնդրի վերաբերյալ…
Ցավոք Facebook-ում կա տգետների մի մեծ զանգված, որը զբաղվումա ՀԱՏՈՒԿ մտածող, գաղափարական, խելոք ու սեփական կարծիք ունեցող մարդկանց, իրենց ջղայնացնող մեկնաբանություններով ոչնչացնելու (սուրբ ու ազգանվեր) գործով` հավասարացնելով հողին յուրաքանչյուր գրառում…
Ես դրա մասին ցավով եմ խոսում, բայց ինչ արած բորենիները միշտ էլ գերազանցել են առյուծներին…Վիրավորանքներ, բամբասանքներ` զերծ ամեն տեսակ ճշմարտությունից. Սա մեզ պատիվ չի բերի երբեք ու սա մեր համար ի վերջո ողբերգական ավարտ կունենա( հաշվի առնելով սոց կայքերի կարևորությունը)…
Մեր շփումը անհապաղ առողջանալու կարիք ունի, սա ուղղակի անտանիլյա ու նողկալի…Վերջը վատա լինելու…Մտեծեք ինձնից սկսած…