Ցավալի դեպք Երևանում. Գողացել են Արարատ 73-ի քանդակներից 4-ն ու գնդակը

Գողացել են քանդակներից չորսն ու գնդակը։ Գտնողներին խոստանում են պարգևատրել։ Լուսանկարներում երևում է, որ հետևի շարքի մի քանի արջանները չկան.

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրասենյակի մենեջեր Գրիգոր Թադևոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ անհայտ անձինք գողացել են Երևանի «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները։ Նա կողոպտիչներին հորդորում է վերադարձնել արձանները։

«Նման բան չպետք է լինի մեր երկրում, մենք պետք է սիրենք մեր ֆուտբոլը, հիշենք անցյալը, ստեղծենք նորը և առաջ շարժվենք, այլ ոչ թե գողանանք ու վաճառենք ինչ-որ կոպեկների համար», — ասում է Թադևոսյանը:

Նա պատրաստ է դրամական պարգև տալ նրան, ով կօգնի գտնել այդ արձանները։

Գողերը պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: