Վտանգավոր և մեզ համար վտանգավոր սուտ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի արտահայտություն կա` ցանկացած դեպքում միշտ լինում է այլընտրանք։ Համոզված եմ, որ մեր դեպքում դա այդքան էլ իրական չէ։

Բացատրեմ. մեզ արդեն համարյա հարյուր տարի համոզում են, որ եթե մենք դրսևորենք հանդուրժողականություն և «մարդասիրական մոտեցում» դեպի թուրքալեզու, քոչվոր վայրի ցեղերը, որոնք եկել են մեր տարածաշրջան հեռավոր Ալթայից և զավթել են մեր պատմական հայրենիքի զգալի մասը, ապա կա հույս, որ մենք կապրենք դրանց հետ խաղաղ և համերաշխ։

Սուտ է, ընդ որում, վտանգավոր և մեզ համար կործանարար սուտ։

Տեսեք, երբ մենք փորձում ենք զանազան թուրքական ցեղերի հետ գտնել ընդհանուր եզրեր, ապա միանգամից ստանում ենք իրենց կողմից միայն և միայն ագրեսիա և ոչնչացման փորձեր։

Ախր հասկացեք, թուրքերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) հետ շփման միակ տարբերակը` միշտ ընկալել իրենց որպես դեպի մեզ կայուն վտանգ արտացոլող տարր։

Իհարկե, ոչ ոք աննորմալ չի, որ կոչ անի անհապաղ պատերազմ հրահրել դրանց հետ, սակայն եթե պատկերավոր ասենք, ապա դրանց հետ շփվելիս միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի և սա է միակ տարբերակը, որ մեր թուրք և թուրքալեզու հարևանների հետ մենք ունենանք քիչ թե շատ «հանգիստ» հարաբերություններ։

Այլընտրանք չունենք` միշտ պատրաստ լինել կռվի»։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: