Վերջին 30 տարում առաջին անգամ վեցյակ է ծնվել 5 աղջիկ 1 տղա

Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում: Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոքրիկների քաշը 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, կնոջ 25 շաբաթական հղիության ընթացքում: Կինն արդեն ուներ երկու երեխա:

Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար միացել էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս:

Ֆրանսիայում նման ծնունդ եղել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Աղբյուր

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: