Ռուսաստանը պարզապես երկիր չէ,այն առանձին քաղաքակրթություն է,հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Պուտինը կրկնելէ իրաշխատակազմինախկին իդեոլոգ պաշտոնյաներից մեկի՝Սուրկովի հայտնիմիտքը Ռուսաստանի առանձին ճանապարհի մասին:Այդ գաղափարի ներքո նշմարվում է Ռուսաստանի լայն անմցունակությունը:
Արդյոք Պուտինն ընդունել է Սուրկովի գաղափարը, տեւական ժամանակ անց, եւ արդյոք այդ գործում դեր է ունեցել այն, որ ԱՄՆ չընդունեց աշխարհակարգի շուրջ բանակցելու ՌԴ առաջարկն ու փաստորեն «ընտրեց» Չինաստանին:
Ռուսաստանին մնաց ԱՄՆ ու Չինաստանի միջեւ ընտրությունը, եւ հնարավոր է այդ պատճառով Պուտինն ընտրեց «ուրույն ճանապարհի»՝ առանձին քաղաքակրթության տաբերակը: Իհարկե ինքնին առանձին քննարկման առարկա է այդ ճանապարհն անցնելու ՌԴ հնարավորությունը: Կամ գուցե դա քննարկման առարկա էլ չէ:
Անշուշտ կարեւոր է,թե Պուտինն ինչ նկատառումովէ հայտարարում առանձին քաղաքակրթություն լինելու մասին՝ զուտ հռետորական,որն ըստ անհրաժեշտության կզիջի տեղն այլ մտքերի,թե՞համոզումով,որ պետք է ձեռնամուխ լինել այդ քաղաքականությանը:
Պետքէ անշուշտ դիտարկել եւ այն,թե ներկայումՌԴ նախագահի ուղենիշները ներկայում որքանովեն արտացոլում ՌԴ վերնախավում քննարկվող օրակարգն ու սցենարները,եւ դրանք իրական քննարկումները արտացոլելու՞, թե՞ պարզապես ժամանակ շահելու համար են, մինչ կորոշվի, թե ինչպես է հանգուցալուծվում ՌԴ իշխանության հարցը:
Այդուհանդերձ, հայտարարություններին պետք է ուշադիր լինեն Ռուսաստանի անմիջական հարեւաններն ու այն ռեգիոնները, որոնք ՌԴ-ն համարում է իր ազդեցության գոտի:Պուտինի հայտարարությունը, «դիտարկվող քաղաքականության կանխավարկածի» պարագայում,նշանակում է,որ Ռուսաստանը հե՞տէ քաշվելու Կովկասից եւ փակվելու է իր «առանձին քաղաքակրթության» մեջ՝ Կովկասը հանձնելով ԱՄՆ-Չինաստան «դիլեմային», թե՞ Պուտինը փորձելու է առավել ագրեսիվ Կովկասը ներառել ռուսական «առանձին քաղաքակրթության» շրջանակ:
Երկու դեպքում էլ առկա է մարտահրավերների ու ռիսկերի իր ծավալն ու բովանդակությունը՝ եւ հատկապես երկրորդ պարագան: Իսկ առաջին պարագան իհարկե ունի նաեւ հնարավորությունների իր բավականին մեծ շրջանակը: