10 հազար դրամ բաց տարածքում դիմակ չկրելու համար. Նոր առաջարկ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը` հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն` Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

«Մյուս հոդվածով առաջարկվում է պարետի որոշմամբ սահմանել 10 հազար դրամ․ խոսքը դիմակների պահանջի մասին է՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող կարգով 100-250 հազար դրամ էր, առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ։ Փակ տարածքների համար տնտեսվարողներն են պատասխանատու ու նրանք կկրեն պատասխանատվությունը»,- ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա հստակեցրեց՝ «պահանջը վերաբերում է բաց տարածքներում անձի մոտ դիմակի առկայությանը, ոչ թե այն կրելուն»

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: