Վարչապետը հենց այս հարցին պետք է պատասխանի

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետը հենց այս հարցին պետք է հստակ պատասխանի, թե արդյոք մտերիմ մարդուն նշանակելու պահանջ է ներկայացրել նախարարին:

Երկրորդ՝ անցած տարի Իջևանում հայտնի բողոքի ցույցերից հետո այլևս բողոքի ցույցեր չկան: Պետք է ենթադրել, որ այդ մտերիմ մարդն արդեն նշանակվել է անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղի տնօրեն և բողոքողներն այլևս բողոքելու պատճառներ չունեն և շարունակում են ծառահատումները:

«Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաև անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ:

Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել. «Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել:

Ասել է՝ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ: Գրիգորյանի հակադարձմանը, թե ինքն այդ մարդու հետ չի կարող համագործակցել, վարչապետը չոր է արձագանքել՝ չես կարող աշխատել, հեռացիր»»:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: