Մայիսի6ից ուժի մեջէ մտել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներիչեզոքացման տասնհինգերորդմիջոցառման վերաբերյալ որոշումը։ Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է,որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։
Առաջարկվելէ Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։
Միջոցառման շահառուեն Հայաստանի Հանրապետության այնբնակիչները,որոնք կմասնակցեն,շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալհիմնադրամների կողմից։Բնակչությունը կներգրավվինաև ցանկապատման աշխատանքներին Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։ Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։ԱՂԲՅՈՒՐ