Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին տուրք չտալ իրականությանը չահամապատասխանող տեղեկություններին:

«Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում և այլն: Հիմա եթե ուզում եք հավատալ այդ ամենին, հավատացե՛ք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջումների ժամանակ, ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան:

Եթե պիտի հավատաք, հավատացեք: Ես ստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք եք ինձ բերել ստեղ նստացրել: Ինչի՞ համար եք ինձ էստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ, եթե՝ այո, ուրեմն կանեմ, եթե՝ ոչ, ուրեմն չեմ անի: Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի ա, հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա:

Ով ուզում ա հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանի մասին: Հիմա ես էս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա: Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով չմասնակցել մարդաշատ իրադարձություններին, դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: