Իմ մեղքի համար աղջիկս մինչև հիմա տառապում է

Bestinfo.Am-ը ներկայացնում է` Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստանալու համար մեծ ջանքեր են պահանջվում  թափել: Մահացու դժվար է ինձ համար խոստովանել  իմ մեղքը: Ես 55 տարեկան եմ և ամբողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ գործել աղջկաս նկատմամբ:   20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց ինձ, որ հղի է:

Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ էի մեծացնում: Այդ ժամանակ հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա: Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա:

Ծանոթացա երեխայի հոր հետ: Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս: Ծնողներ չուներ, միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին, իսկ ես դրան ուշադրություն չէի դարձնում, այլ միայն մտածում էի աբորտի մասին:   Շտապ հետաքրքրվեցի և կոլլեգաներիցս մեկը իր ծանոթ բժշկին խորհուրդ տվեց:

Գնացինք նրա մոտ, պարզվեց, որ ամեն ինչ կարգին է: Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ:   Մտա բժշկի մոտ և հայտնեցի նրան, որ մեզ այդ երեխան հարկավոր չէ:

Երբ աղջիկս ծննդաբերեց, բժիշկը վերջին անգամ հարցրեց, արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն էր: Երբ աղջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է:   Այդ օրվանից 20 տարի է անցել:

Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ դեպքից 3 տարի հետո: Նրանք շատ լավ են ապրում, գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա այդպես էլ չեն կարողանում ունենալ: ԵՎ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ, որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում է նրան բաց թողնել, որ հեռանա:   Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը:

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: