«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը տեղեկացնում է, որ կենտրոնում երկար ժամանակ նոր կորոնավիրուսի դեմ բուժում ստացող Աննա Մերջանյանն ու իր երեխան դուրս են գրվել: Արևային եղանակն ու գարունն Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում: Աննան շնորհակալական ու երախտիքի խոսք է հղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին։
Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:
«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը: