ԱԺ ապրիլի 29-ի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կրկին արծարծեց իր գործընկեր Էդմոն Մարուքյանի ֆինանսական աջակցությանը թեման:
«2 օրվա քննարկման արդյունքը եղավ այն, որ եթե ի սկզբանե ասում էիք՝ 300 մլրդ ազատ դրամի միջոց կա, այդ 300 մլրդն իջավ 100 մլրդ դրամի: Ես ԼՀԿ մեր գործընկերներին հրավիրում եմ տնտեսական հարցերի հանձնաժողով՝ թղթով, գրիչով, համակարգչով: Ու խնդրում եմ ցույց տալ այն 100 մլրդ դրամը, որն ազատ դրված է ու կարելի է բաժանել ժողովրդին: Ձեր ասելով՝ եթե այդ գումարը կա ու մենք չենք բաժանում, չենք տալիս, նշանակում է, որ մենք մեր ժողովրդի թշնամին ենք: Եկե՛ք ապացուցե՛ք»,- հայտարարեց Բ. Թունյանը:
Նա պնդեց, որ այդ գումարը տալը՝ լինելու դեպքում առաջին հերթին կառավարության շահերից է բխում: Ըստ իշխանական պատգամավորի՝ որքան էլ քաղաքական շահերը գերակայեն, պետք չէ ասել այնպիսի բաներ, որոնք մասնագիտական տեսանկյունից որևէ քննադատության չեն դիմանում: