Դրամատուրգ Անահիտ Աղասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ականատես եմ եղել ոչ թե մի, այլ մի՛ քանի դեպքի, երբ լկտի քաղաքացին բղավում, վիրավորում է ոստիկաններին, իսկ նրանք խեղճացած կանգնած, ձայները փորից դուրս չի գալիս:
Հարգելի «թավշյա» իշխանություն, ոստիկանությունը չի՛ կարելի «թավշացնել» մի երկրում, որտեղ հասարակության զգալի մասի գիտակցության մեջ օրենքին հետևելու նախապայմանը վախն է: Միակ՛ նախապայմանը:
Սիրո ու համերաշխության ձեր լոզունգը փառ է կապել ձեր աչքերին: Եթե դա վնասեր միայն ձեր տեսողությանը՝ հոգ չէ, ձեր անձնական խնդիրն է, ձեր երազկոտ ընտրությունը: Բայց դա ռեալ վնասում է նաև մեզ:
Թավիշը երկիր կառուցելու ֆունդամենտ չի՛, փափուկը հիմնաքար չի՛ կարող լինել: Փափուկ է, չի՛ պահի»:
(Visited 9 times, 1 visits today)