«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն որ ոստիկանությունը պետք է բարեփոխվի, կասկած չկա: Երեկ շատ ոգևորված էին Սերժ Սարգսյանի և Վովա Գասպարյանի երկրպագուները, հարայ-հրոց:
Քանի որ սրանցից ոմանք այդ տարիներին փոքր են եղել, կամ ծնված չեն եղել, ասեմ՝ 90-ականների սկզբին Գասպարյանը Սևանի ռեգիոնալ վարչության պետն էր: Իմ հասակակիցները կհիշեն, որ բախում տեղի ունեցավ գավառցիների և նրա միջև, լուրեր էին պտտվում, որ նույնիսկ նրան ծեծել են: Դա պատճառ եղավ, որ Վանո Սիրադեղյանը նրան տեղափոխեց այլ ռեգիոն:
Էդ Սերժի ու Վովայի ժամանա՞կ չէր, որ երեսուն հոգով գրավեցին ՊՊԾ-ն, նսեմացրին ու պատանդ պահեցին բարձրաստիճան ոստիկանների, սպանվեց երեք ոստիկան: Էդ նրանց ժամանակ չէ՞ր, որ 2015-ին Նուբարաշենի բանտի մոտ սպանվեցին երեք հոգի:
Շուտ եք մոռանում, տղեք»: