Տգեղա Երբ վարչապետն ու իր կինը փորձում են 83 ամյա պապիկի հաշվին ինքնագովազդով զբաղվել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սյունեցի 82-ամյա Արտուշ պապի հետ կապված դեպքը, որին թույլ չէին տվել բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշարձան, բուռն արձագանք գտավ հանրության մոտ…Դեպքից ժամեր անց՝ ապրիլի 25-ի գիշերը 2-ին Փաշինյանների ընտանիքը որոշեց, հասարակության տրամադրություններին տուրք տալով և այս ամենից ինքնագովազդվելու լավ հնարավորությունը բաց չթողնելով, պապիկին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տալ այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան:

Հետաքրքիր է,ի սկզբանե չէ՞ր կարելի այդամենն առանց աղմուկ-աղաղակի ու զզվելի պաթոսիանել ու չփորձել դիվիդենտներ շահել:Տգեղէ,երբվարչապետը և նրակինը փորձումեն 82-ամյա ծերունուհաշվին ինքնագովազդվել և ցույց տալ,որ հանրության կարծիքն իրենց համար, իբրև թե, շատ կարևոր է: Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են:

Հ.Գ.Հատուկ ուզում եմ նշել,որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկոյան կազմակերպված միջոցառումը շատ բարձր մակարդակիէր և արժանի է դրվատանքի:Սակայն վարչապետի և ԱԺ նախագահի«ընտրյալ» տիկնանց,Երևանի քաղաքապետի, որոշ մարզպետների և Սերժ Սարգսյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ավելորդ էր»:Իսկ Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված «Պապիկ շոուն» շատ տգեղ էր…»:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: