Այսօր` ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։ Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։