«Հրապարակում եմ այս խնդրով ստացված բազմաթիվ նամակներից մեկը». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակում եմ այս խնդրով ստացված բազմաթիվ նամակներից մեկը: Հուսով եմ, կզբաղվեն պատկան մարմինները:

«Բարև Ձեզ պարոն Մարուքյան։ Ձեզ եմ գրում քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ, ժողովրդին հասանելի եք Դուք, և Դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։
Խնդիրն անհանգստացնող է այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6 թաղամասի մասին է, ավելի կոնկրետ 6 և 5 Մասիվների միջև գտնվող փողոցում, անընդհատ շատանում են փողոցային շները, ականջներին ինչ-որ բան են փակցնում իբրև հսկվո՞ւմ են:

Օր-օրի շատանում են շները, բերում, բաց են թողնում շենքերի բակերում՝ գնում, այդտեղ կա մանկական այգի (սղարաններով և այլն), շներն այգում են միշտ, երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել։ Եղել են դեպքեր՝ հարձակվել են մարդկանց վրա, նայում ես շներին, անառողջ տեսքի են. աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին, որտեղ հենց երեխաներ են։ Ինչո՞ւ են այդքան մի տեղում շատացել, թե՞ որ Մասիվ է իրենց կարծիքով ծայրամաս է, խուլ տեղ է բերում են, հա՞, այստեղի ապրողներն էլ մարդ չե՞ն: Ես՝ որպես մանկահասակ երեխայի մայր, խնդրում եմ շատ, անդրադարձե՛ք այս հարցին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: