ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․
- «Գարուն ա , ձյուն ա արել․․
- Սյունիքի մարզ, Թասիկ գյուղ, 25․04․2020 ։
- Լուսանկարը՝ Նարինե Բարսեղյանի»:
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝ ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։
Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում