Այլևս չեմ լռելու. Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՛մ մաքրեք, կա՛մ Ձեզ ու մեզ են մաքրելու: Հեղափոխությունից երկու տարի անց, երբ նշվում է քաղաքացու օրը, անձամբ ես առավել անպաշտպան եմ զգում ինձ Հայաստանում: Անպաշտպան եմ զգում ինչպես թիրախային հարձակումներից, այնպես էլ անձնական տվյալներիս, կյանքիս բնականոն ընթացքի տեսանկյունից:

Հայաստանում ու հայկակական տիրույթում արտաքին, իսկ մասնավորապես ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտները, քոչարյանական փողերով խմբակային հարձակումներ են իրականացնում արդեն տևական ժամանակ: Դրանցից որոշների հետ ուղիղ ազգակցական, ընկերական և աշխատանքային կապեր ունեցողները այսօր էլ շարունակում են զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

Այս մարդկանց վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնելը,կամ բանի տեղ չդնելը, ինչպես որոշ իշխանական ընկերներ են կոչ անում, ոչ միայն արդյունավետ չի, այլև` վտանգավոր է դառնում: Առաջիկայում հատ-հատ բացահայտելու ենք նրանց ու պատմելու, թե երբվանից ու ինչով են զբաղվում:

Այն,որ ներկայիս քաղաքական իշխանությունը,կամչի ցանկանում,կամ անկարողէ մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս:

Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք և պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք` հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել:

Այսօր,Ազգային Ժողովի ամբիոնից ոչ միայն չենք տեսնում ու լսում այս խնդրի շուրջ խոսողների,այլև հենց մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության ներսում կան մարդիկ,որոնք ակնհայտորեն նշված շահերին են ծառայում,ուստի` խոսելու եմ նաև այս մարդկանց ու նրանց վարքագծի մասին:

Խմբակային,կազմակերպված հարձակումներով հասնում են նրան,որ իմ ու շատ ընկերներիս նյարդերը սկսում են տեղի տալ, ընդ որում` հաճախ ցավալիորեն հրապարակային տիրույթում: Սրան գումարվում է պայմանականորեն ներսում ու դրսում հայտնված ՄԵՆՔ-ի դիսոնանսը, ինչն առնվազն խոցողների գործն է հեշտացնում, իսկ մեզ արդեն անդառնալիորեն հեռացնում:

Չգիտեմ ինչ եք անելու ընկերներ, բայց անձամբ ես այլևս չեմ լռելու…»:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: