Սա կատարյալ անարգանք է պետության և օրենքի հանդեպ. Տարոն չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, մարդ ինչքան պետք է ուղեղից պակաս լինի, որ ինքն էլ հերիք չէ, մի քանիսին էլ հավաքի, էդ թվում տարեց մարդու, ով, բնականաբար, գտնվում է վիրուսի համար ռիսկային խմբում, ու փորձի գնալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Էս ծալապակասին թվում է՝ միայն ինքն էր ուզում գնա՞լ, թե՞ միայն ինքն է հարգում անմեղ զոհերի հիշատակը։ Սա կատարյալ անարգանք է պետության և օրենքի հանդեպ…

Անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ։ Սրա նմանների պատճառով է, որ օրական կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր ունենք, էս ծալապակասը հավանաբար չի էլ հասկանում՝ ինչ ռիսկի է ենթարկել տարեց տղամարդուն։

Իսկ վերջում, բնականաբար, էս ամենը քաղաքականացվեց ու էժանագին շոուի նպատակն ակնհայտ դարձավ։Հայոց ցեղաասպանության զոհերի հանդեպ հարգանքը ցուցաբերում են լռությամբ, այլ ոչ թե էժանագին շոուներով»։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: