Թբիլիսիում նախօրեին տեղի է ունեցել բողոքի ցույց կարանտինային սահմանափակումների դեմ: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտտասնյակ քաղաքացու,տուգանել մինչև 1000 դոլար:Կարանտինային սահմանափակումների դեմբողոքի ցույցերը վերջին օրերին ստանում են նկատելի տարածում: Առաջին ցույցերը եղան Բեռլինում, Գերմանիայի կառավարությունն արդեն այսօրսկսելէ զգալիորենթուլացնել սահմանափակումները:Ցույցերի շարունակությունն ԱՄՆ-ումէ,որտեղ նրանքունեն նախագահ Թրամփի աջակցությունը, սակայն նահանգապետների դիմադրությունը: Բողոքի ցույցեր են լինում նաև Ռուսաստանում, ընդ որում՝ թե՛ իրական, թե՛ վիրտուալ տարածքներում:
Աշխարհը կամ մարդկությունը կամաց-կամաց սկսում է ընդվզել կարանտինային կամ տնային կալանքի դեմ: Որքան էլ այդ հանգամանքը մատուցվել է որպես կյանքի և առողջության պահպանման կենսական անհրաժեշտություն, մահաբեր վարակից պաշտպանվելու միջոց,հանրությունները, այդուհանդերձ, կամաց-կամաց ընդվզում են, քանի որ իրավիճակը, խոշոր հաշվով, դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Ի վերջո, որքա՞ն են մարդիկ մնալու տանը, կամ ի՞նչ է փոխվելու դրանից, եթե գործնականում բոլորն են ընդունում,որ վարակը միևնույն է չի նահանջելու,կարանտինը չի վերացնելու վարակը: Եվ ուրեմն, ո՞րն է մարդկանց համար ազատությունը վերացնելու իմաստը:
Զուգահեռ,հնչում են փոխադարձ աշխարհաքաղաքական կասկածներ,ինչը հանրության մոտ ավելիէ խորացնում կասկածները, որ կորոնավիրուսը իրականում այնքան սարսափելի չէ, որքան ստեղծվել է տպավորությունը համաշխարհային ինֆոդեմիայի միջոցով: Հարցն այն չէ, որ վարակ չկա, հարցն այն է, որ ավելի ու ավելի է ակնառու դառնում այն, որ չկա վարակի վերաբերյալ որևէ հստակ և միարժեք գնահատական ու պատկերացում:
Բայց կա գրեթե համաշխարհային տնային կալանք,միքանի բացառություն-երկրներով:Ու այդ հանգամանքն էլ առաջացնում է ևս մեկ հարց՝ այդ երկրներում, որտեղ կարանտինային սահմանափակումները եղել են շատ ավելի քիչ կամ գրեթե չեն եղել, պատկերը, մեղմ ասած, էապես չի տարբերվում խիստ սահմանափակումներով երկրներից:
Այդպիսով, համաշխարհային կարանտինը, մեծ հաշվով չտալով վարակի հաղթահարման առնչությամբ որևէ շոշափելի պատասխան,առաջացնում է մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր՝մինչև երբ, ինչքան, ինչի համար: Ու նրանք կամաց-կամաց այդ հարցերը սկսում են տալ կառավարություններին, ի վերջո հասկանալու համար՝ գործ ունեն համաշխարհային բլեֆի՞, թե՞ ինչի հետ:
Առավել ևս, որ ավելի ու ավելի է համոզիչ դառնում այն, որ համատարած խիստ կարանտինի փոխարեն արդյունավետը իմունային բարիերի ձևավորման մարտավարությունն է: Մի շարք երկրներ արդեն իսկ անցնում են կարանտինային պայմանների թուլացման: Այդ շարքում է նաև Հայաստանը: Անշուշտ, դա ունի ռիսկեր, սակայն, եթե որևէ մեկը կարծում է, որ հակառակի ռիսկերը ավելի քիչ են, ապա սխալվում է չարաչար:
Քաղաքացիներին փրկել՝ պետությունը կործանելով, հնարավոր չէ, քանի որ այդ գնով փրկությունը վերածվելու է խաբեության, և, ի վերջո, քաղաքացիները դառնալու են տնտեսության, պետության դե ֆակտո քայքայման զոհը:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի