Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է այցելուների համար։
Համացանցում կադրեր են տարածվել, ըստ որի՝ մի խումբ քաղաքացիներ փորձել են բարձրանալ հուշահամալիր։ «Ի՞նչ իրավունքով է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ծաղիկներ խոնարհում անմար կրակի մոտ,իսկ քաղաքացիները՝ ոչ»,- ասել է նրանցից մեկը։
«Դուք թերթիկում նշել եք այցելության վայր՝հուշահամալիր,նպատակ՝ հարգանքի տուրքի մատուցում, որը պարետի որոշմամբ թույլատրված չէ։Դուք խախտելեք այդ իրավակարգավորումը,որի համար նախատեսվածէ պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- պարզաբանել են ոստիկանները և կազմել արձանագրություն։
Ի դեպ, այստեղ են նաև Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը։
(Visited 7 times, 1 visits today)