Հայաստանի հանրապետության քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Դեռ մեկ ամիս առաջ ողջ կոկորդով մեկ ճվում էին, թե Հայաստանի հանրապետուլյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը և հողերը տալիս է, այսօր էլ դիսկը փոխել են՝ երկիրը պայքարի է տանում, քանի որ …Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշում է, թե Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել ոչ միայն ֆորմատը, այլև սկզբունքները, թե ինչպես պետք է լուծվի այդ հակամարտությունը…
Հասկանում եք,Շուռա,նրանք ապրիորի ընդունում են Ալիևի բոլոր սկզբունքները և պահանջում են, որ Փաշինյանը իր սկզբունքները դրանց հարմարեցնի, թե չէ միջազգային հանրությունը արդար չի հասկանա, ճշմարտացի Ալիևն էլ պայքար կսկսի…Էս ինչ աստիճանի են չարացած սեփական ժողովրդի և երկրի վրա, որ Ալիևին սենց պասեր են տալիս: