Ես թերթ-մերթ չեմ կարդացել, գիտեմ` էս օրը Եղեռնն է, եկել եմ. տարեցները չկարողացան բարձրանալ Ծիծեռնակաբերդ

82 տարեկան Արտուշ Միրզոյանն ասում է՝ խորհրդային տարիներին ու անկախացումից հետո ոչ մի Ապրիլի 24 բաց չի թողել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերին իր խոնարհումը բերելու։

Այսօր ևս եկել էր հուշահամալիր, սակայն իրավապահ մարմինները թույլ չտվեցին բարձրանալ հուշահամալիր:«Ես թերթ-մերթ չեմ կարդացել, չեմ իմանում: Գիտեմ` էս օրը Եղեռնն ա, եկել եմ մասնակցելու»,- ասում է նա:

82-ամյա Արտուշ Գրիգորյանը մի քանի ժամ շարունակ մնացել է համալիրի տարածքում` հուսալով, որ գուցե իրեն թողնեն բարձրանալ Ծիծեռնակաբերդ:«Ոստիկանին ասացի` խնդրում եմ, գոնե ձեր մեքենայով տարեք-բերեք էլի, ինչը որ պետք ա, ձեզ կտամ, ի՞նչ ասեմ, բենզինի փող ա, ինչի փող ա»,- նշում է նա:

89-ամյա Ֆրունզիկ Մկրտչյանն էլ այսօր Քանաքեռ-Զեյթունից ոտքով էր եկել, երկու ձեռնափայտերի օգնությամբ և տեղյակ չէր, որ այսօր Ծիծեռնակաբերդը փակ կլինի քաղաքացիների համար. «10 տարի չեմ եկել, էս տասերորդ տարին է…»,- ասում է նա:Իրավապահ մարմինները նշում են` օրենքը բոլորի համար է, չեն կարող ընդառաջել:

Մանրամասները` «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում:

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: