Ժողովուրդը ոնց տառապել է անարդարությունից այդպես էլ շարունակում է տառապել. Բերեմ ընդհամենը մեկ օրինակ

Իրավապաշտպան Արտակ Գալստյանըֆեյսբուքյան իր էջում գրելէ.«Վարչապետը օրերս հայտարարեց ՀՀում հեղափոխությունից հիասթափված քաղաքացիների մասին: Իր պնդումը վարչապետը հիմնավորեց թավիշի առկայությամբ, կրկին վերահաստատեց դրա անհրաժեշտությունը և իր հաստատակամությունը դրանից չհրաժարվելու գործնթացում:

Այստեղ պետք է նշել,որ թավիշը ինքը իրենով հիասթափության հիմք դառնալ չի կարող,բայց այ այդ նույն թավիշի ընտրովի կիրառումը,որը աներկբահանգեցնումէ արդարությանդեֆիցիտի հիասթափության հիմքէ:Թավիշի արդյունքում հանցագործների, երկիրը թալանածների,մինչև կոկորդը արյան մեջ թաղված նախկին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերը հարուցվում և հետախուզումները հայտարարվում են այն դեպքում երբ վերջիններս լքում են ՀՀ-ն:

Հանցագործներից ոմանց նկատմամբ, ովքեր լուրջ չեն ընդունում այսօրվա իշխանությունների կատարած հեղափոխությունը և հանցագործներ դեմ պայքարելու քաղաքական կամքի առկայությունը, մեր սիրելի թավիշը խափանման միջոց է ընտրում ստորագրությունը:

Բայց միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիները, ովքեր նախկին ռեժիմի կողմից հարուցված ապօրինի հարուցված քրեական գործերով կայացված անարդար դատավճիռներով գտնվում են ազատազրկման վայրերում,կամ նախնական կալանքի տակ դեռ բանտերում են, իսկ իրենց կյանքը խորտակած քննիչները, դատախազները և դատավորները ոչ միայն պատժված չեն, այլ շարունակում են երջանիկ պաշտոնավարել և պարգևավճարներ ստանալ:

Արձանագրենք, որ հեղափոխության հայտարարած թավիշը վերաբերվում է միայն նախկիններին, բայց ոչ երբեք ժողովրդին: Ժողովուրդը ոնց տառապել է անարդարությունից այդպես էլ շարունակում է տառապել,ոնց խոշտանգել են նրան նախկինում, այդպես էլ շարունակում եմ;Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Կալանավորված անձ Արթուր Աշոտի Զաքարյան, կալանքի տակ է շուրջ 4 տարի: Քրեական գործը ուսումնասիրված է մեր կողմից, վստահաբար կհայտարարեմ, որ վերջինս ոչ մի առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, մեղքը հիմնավորող ապացույցները իսպառ բացակայում են:

Բացի սրանից Արթուր Աշոտի Զաքարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է,ունի մի շարք խրոնիկ հիվանդություններ և առանց կորոնովիրուսով արակվելու,այս պահին ունի նաև թոքերի ֆիբրոզ,այլ կերպ ասած գտնվումէ վիրուսի ռիսկայնության առաջին խմբում,սակայն մերթավիշը նրան բաց չիթողնում,մեր ընտրած պատգամավորները նրաներաշխավոր չեն կանգնում, որովհետև նախկին թալանչի չէ և սեռական շեղումներ էլ չունի:

Հիմա հարգելիթավշյա իշխանություն,անմեղ լինելով հանդերձ չորստարի կալանավայրում գտնվողԱրթուր Աշոտի Զաքարյանը , որի կյանքը այս պահին գտնվում է իրական վտանգի տակ, կամ նրա հարազատները, ձեր կարծիքով պետք է հիասթափվե՞ն հեղափոխությունից և հիանան թավի՞շով:

Արդեն Վանաձոր ՔԿՀ ում,վերը նշված պատճառներով հացադուլ են հայտարարել,թավիշով «հիացած» մոտ 20 կալանավորված անձիք,եթե այսպես շարունակվի,ապա հացադուլի և թավիշից«հիացումի»ալիքը կտարածվի բոլոր ՔԿՀ ներում Եվ հարգելիներս հավատացեք, եթե այսպես շարունակեք, ապա աներկբա է, որ շատ շուտով ինքներդ կունենաք լիարժեք հնարավորություն «հիանալու» ձեզանից հետո եկող նոր թավիշով, այնպես ինչպես այսօր ըստ ձեզ պետք է հիանա մահվան եզրին կանգնած Արթուր Աշոտի Զաքարյանը: Նկարում պատկերված է Արթուր Աշոտի Զաքարյանի հիվանդությունների տեղեկանքը:Առողջ եղեք և ընտրովի թավշոտ»:

աղբյուր

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: